ՀՀԿ-ն փորձում է ճշտել, թե պետական գերատեսչությունների աշխատակիցներն ում են ընտրելու. ՀԺ
Օրվա մամուլ
09:13 29/03/2017
Հայաստան

ՀՀԿ-ն փորձում է ճշտել, թե պետական գերատեսչությունների աշխատակիցներն ում են ընտրելու. ՀԺ

Պետական գերատեսչություններից՝ նախարարություններից և այլ հիմնարկներից «Հայկական ժամանակ»-ն ահազանգ է ստացել, որ ՀՀԿ գրասենյակից սոցհարցման անվան տակ փորձում են իրենցից ճշտել, թե որ կուսակցությանը կամ դաշինքին են ընտրելու:

«Մի քանի աշխատակիցների ներկայացմամբ՝ այդ հարցն ուղղելու համար զանգում են անգամ իրենց բջջային հեռախոսահամարներին: Նրանք կարծում են, որ իրենց գերատեսչությունների ղեկավարներն են իրենց հեռախոսահամարները տրամադրել այդ հարցումները կազմակերպողներին»,-գրել է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
ՀՀԿ-ն փորձում է ճշտել, թե պետական գերատեսչությունների աշխատակիցներն ում են ընտրելու. ՀԺ