ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է ինտերնետային գնումներ կատարելու ժամանակակից եղանակ Mastercard քարտապանների համար
Տնտեսություն
11:20 29/03/2017
Հայաստան

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է ինտերնետային գնումներ կատարելու ժամանակակից եղանակ Mastercard քարտապանների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր Mastercard քարտապանների համար գործարկել է ինտերնետ գնումների ժամանակակից և անվտանգ ծառայություն: Սկսած 2017թվականի մարտ 29-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտապանների ինտերնետ-գնումները, շնորհիվ Secure Code համակարգի, պաշտպանված կլինեն անվտանգության բարձր մակարդակով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ Secure Code համակարգը հնարավորություն է տալիս ինտերնետային գնման պահին նույնականացնելու քարտապանին` մուտքագրված մեկանգամյա օգտագործման գաղտնագրի շնորհիվ, որը Բանկն ուղարկում է քարտապանին SMS հաղորդագրության միջոցով հենց գնման պահին:

Secure Code ծառայությունը քարտապաններին տալիս է հետևյալ առավելությունները`

• անվտանգություն. ինտերնետ-գնումը հաստատվում է մեկանգամյա օգտագործման գաղտնաբառով, որը հասանելի է միայն կոնկրետ քարտապանին (գաղտնաբառը ուղարկվում է քարտապանի բջջային հեռախոսահամարին SMS հաղորդագրության միջոցով) և վավեր է միայն մեկ գնման համար;
• պարզություն և հարմարավետություն. վճարում կատարելու համար հաճախորդն առցանց վճարման էջում մուտքագրում է SMS հաղորդագության միջոցով իր բջջային Secure Code համակարգի կիրառմամբ (այսինքն անվտանգ) ինտերնետ գնումներ կատարելու համար անհրաժեշտ է օգտվել Secure Code հավատարմագրում ունեցող ինտերնետ խանութներից, այլապես վճարումը կկատարվի առանց մեկանգամյա գաղտնաբառով քարտապանին նույնականացնելու:

Այնուամենայնիվ, ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտապանները ապահովված կլինեն անվտանգության լրացուցիչ միջոցով, որը խարդախությունների հավանականությունը հավասարեցնում է զրոյի:

Իսկ բանկի Visa քարտապանների համար ինտերնետային գնումների անվտանգության ապահովման  3D-Secure համակարգը գործարկվել է  սկսած 2017թ. փետրվարից:

Placeholder
ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է ինտերնետային գնումներ կատարելու ժամանակակից եղանակ Mastercard քարտապանների համար