Beeline-ը և ԵՊՀ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել
Կրթություն, գիտություն
15:43 29/03/2017
Հայաստան

Beeline-ը և ԵՊՀ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել

Հայաստանում  Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և Երևանի Պետական Համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր: Փաստաթղթի ստորագրմամբ մեկնարկել է Հայաստանում Beeline-ի մասնակցությունը Համալսարանի «Լիդերության դերը կարիերայի զարգացման գործում. բուհ - ձեռնարկություն համագործակցության նոր ձևաչափ» ծրագրին:

Beeline Հայաստան, Հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ծրագիրը հնարավորություն է ընձեռում ուսանողներին ձեռք բերել կարիերայի կառուցմանը վերաբերող պրակտիկ հմտություններ, միմյանց ներկայացնել երիտասարդ մասնագետներին և գործատուներին և խթանել սոցիալական ակտիվությունը և լիդերությունը:

Պաշտոնական արարողության ավարտից հետո Հայաստանում  Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն ուսանողների համար վարել է վարպետաց դաս «Հեռահաղորդակցության ոլորտի զարգացումը» թեմայով, իսկ Հայաստանում  Beeline-ի Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը ներկայացրել է Ընկերության ռազմավարական արժեքները, տեսլականն ու այն հատկանիշները, որոնք անհրաժեշտ են ուսանողներին աշխատանքի անցնելու և կարիերա զարգացնելու համար:

«Beeline-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերում երիտասարդներն առանցքային տեղ են զբաղեցնում: Նման ծրագրերի իրականացման շնորհիվ մենք աջակցում ենք կրթական ոլորտի զարգացմանը և փորձում օգնել երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Ես լիովին վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք կօգնենք Երևանի Պետական Համալսարանի ուսանողներին կատարելու առաջին հաջողված կարիերայի քայլերը դեպի պայծառ ապագա տանող ճանապարհին», - նշել է Հայաստանում  Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հայաստանում  Beeline-ի Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանն ողջունել է ուսանողներին ժամանակակից աշխատաշուկայի մարտահրավերներին պատրաստելու Համալսարանի ձգտումը, նշելով, որ Beeline-ն աշխատելով ամենա արագ զարգացող ոլորտում, միշտ պատրաստ է համալրել իր աշխատակիցների շարքերը տաղանդավոր և նպատակասլաց երիտասարդներով:

Ծրագրի արդյունքում որոշ համալսարանականներ՝ մասնակցելով մրցույթ- ընտրությանը հնարավորություն կստանան աշխատանքի անցնելու Beeline-ում:
 

Placeholder
Beeline-ը և ԵՊՀ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել