Ծառուկյանին 15 միլիարդի ներդրումներ են խոստացել Դուբայի և Քաթարի շեյխերը. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:07 29/03/2017
Հայաստան

Ծառուկյանին 15 միլիարդի ներդրումներ են խոստացել Դուբայի և Քաթարի շեյխերը. «Ժամանակ»

«Տեսնելով, որ մենք հաղթելու ենք,  իմ գործընկերները այս 5 օրվա մեջ  զանգահարել են,  ասել են՝  պատրաստ ենք 15 մլրդ դոլարի ներդրում կատարել  Հայաստանում»,- երեկ Երևանի մարզահամերգային համալիրում  իր համակիրների առջև ամփոփիչ հավաքի ժամանակ  հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:

«Ժամանակ»-ի տեղեկություններով, այդ գումարները Ծառուկյանին խոստացել են  Հայաստանում ներդնել  Դուբայի և Քաթարի շեյխերը, որոնց հետ նա ունի վաղեմի ընկերական բարեկամություն և բազմամիլիոնանոց բիզնեսներ այդ երկրներում:

«Ժամանակ»-ի տեղեկություններով,  դրանք սովորական հարուստներ չեն, այլ այդ երկրում բարձրաստիճան միլիարդատեր  պաշտոնյաներ են:

Placeholder
Ծառուկյանին 15 միլիարդի ներդրումներ են խոստացել Դուբայի և Քաթարի շեյխերը. «Ժամանակ»