«Տաշիր Կապիտալ»-ը գնել է ՀրազՋԷԿ-ի 100 տոկոս բաժնետոմսերը
Տնտեսություն
15:17 29/03/2017
Հայաստան

«Տաշիր Կապիտալ»-ը գնել է ՀրազՋԷԿ-ի 100 տոկոս բաժնետոմսերը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում որոշում է կայացվել Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության 100 (հարյուր) տոկոս բաժնետոմսերը վաճառելու վերաբերյալ: Բաժնետոմսերը կգնի «Տաշիր Կապիտալ» ընկերությունը:

«Թույլատրել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության 100 (հարյուր) տոկոս բաժնետոմսերը վաճառելու «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը»,-ասված է հանձնաժողովի որոշման   մեջ:

Գործարքի մանրամասներն առայժմ հայտնի չեն:

Placeholder
«Տաշիր Կապիտալ»-ը գնել է ՀրազՋԷԿ-ի 100 տոկոս բաժնետոմսերը