Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր Հելսինկիում մեկնարկեց գեղասահքի աշխարհի առաջնությունը: Ֆինլանդիայի մայրաքաղաքում սառույցն առաջինը տրամադրվեց մենասահորդուհիներին: 37 մասնակիցների մեջ Հայաստանը ներկայացնում է Անաստասիա Գալուստյանը:
Հայ գեղասահորդուհին, կարճ ծրագրում վաստակեց 55.20 միավոր և տեղ ապահովեց եզրափակչում, որտեղ մարտի 31-ին, կամավոր ծրագրում հանդես կգան 24 լավագույնները:
Placeholder