Արցախի նախագահ. Բարեփոխումները պետական համակարգից պահանջում են նպատակասլաց աշխատանք
Քաղաքական
13:13 29/03/2017
ԼՂՀ

Արցախի նախագահ. Բարեփոխումները պետական համակարգից պահանջում են նպատակասլաց աշխատանք

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է  ընդլայնված խորհրդակցություն՝ սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացի վերաբերյալ:

Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, իր ելույթում Բակո Սահակյանը նշել է, որ բարեփոխումները պետական համակարգից պահանջում են մեծածավալ, համակարգված, երկարատև, ակտիվ և նպատակասլաց աշխատանք:

Երկրի ղեկավարը շեշտել է, որ սահմանադրական բարեփոխումների հաջող իրականացման գրավականը բոլոր շահագրգիռ և պատասխանատու անձանց գիտակցված վերաբերմունքն է իրենց առջև դրված խնդիրների լուծմանը, փոխգործակցված և փոխհամաձայնեցված աշխատանքը, ջանքերի առավելագույնս ներդրումը,  համոզմունք հայտնելով, որ տարվելու է արդյունավետ աշխատանք և արվելու է հնարավորը սահմանադրական բարեփոխումների իրականացման ապահովման և Սահմանադրության կենսագործման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, օրենսդիր, գործադիր, դատական թևերի ներկայացուցիչները:

Placeholder