Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դ. Բաբայան. Քանի դեռ Արցախը չի մասնակցում բանակցային գործընթացին, ձևաչափը թերի է.«Ժողովուրդ»
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստան այցից հետո մեկնել էին Ստեփանակերտ, հանդիպում ունեցել տեղի բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ: Հատկանշական է, որ դրանից ավելի վաղ՝ հանգստյան օրերին, Ստեփանակերտում էր նաև Սերժ Սարգսյանը: Իրար հաջորդած այս այցերը պատահական չէին, ու կապված էին ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի հետ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը կարծիք է հայտնել, որ պետք է պաշտոնապես վերականգնվի բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափը, և Արցախը ևս մասնակից դառնա դրան:
«Եթե մենք չենք մասնակցում բանակցային գործընթացի բոլոր փուլերին, սկսած հասարակ մտքերի փոխանակությունից, մինչև պայմանավորվածություններ, ապա ձևաչափը թերի է, առանց լիարժեք ձևաչափի վերականգնման հնարավոր չէ կարգավորել հակամարտությունը համապարփակ ձևով»,-ասել է նա: