Պետական պահպանության ծառայության պետը՝ նախագահի անվտանգությունն ուժեղացնելու մասին. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:24 30/03/2017
Հայաստան

Պետական պահպանության ծառայության պետը՝ նախագահի անվտանգությունն ուժեղացնելու մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանի անվտանգությունը վերջին ընթացքում ավելի է ուժեղացվել: Սարգսյանը ԼՂՀ և Հայաստանի հեռավոր մարզեր այցելում է ուղղաթիռով,  որին ուղեկցում են կործանիչ ևս  երկու ուղղաթիռ:  Սա, թերևս,  պատահական չէ՝  հաշվի առնելով Նորքում զինված  խմբի  վնասազերծման դեպքը,  երբ հայտնաբերել էին նաև օդում  ինքնաթիռ խոցող սարք,  մշակված պլաններ:  Բացի այդ՝  վերջերս ԱԱԾ-ն ձերբակալեց  ԼՂՀ պաշտպանության բանակի  նախկին  հրամանատար  Սամվել Բաբայանին՝  մաքսանենգ եղանակով  ՀՀ «Իգլա»  տեսակի զենիթահրթիռային  համալիր  տեղափոխելու պատվեր տալու կասկածանքով:

Թե ինչով է պայմանավորված Սերժ Սարգսյանի՝  ռազմական ուղղաթիռների  ուղեկցությամբ շրջելը,  պետական պահպանության ծառայության պետ  Հրաչյա Հարությունյանը  «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ ընդամենը  ստանդարտ միջոցառում է,  որ իրականացնում են,  և ամենևին կապված չէ  Բաբայանի ձերբակալության հետ: 

«Ես չգիտեմ՝ երկու ուղղաթիռ ով է տեսել,  բայց մենք նախագահի և ընդհանրապես, պահպանվող անձանց անվտանգությունից ելնելով՝  իրականացնում ենք ստանդարտ, այսպես ասած, պրոտոկոլային միջոցառումներ»,-ասել է նա:

Placeholder
Պետական պահպանության ծառայության պետը՝ նախագահի անվտանգությունն ուժեղացնելու մասին. «Ժողովուրդ»