ԿԲ. Ապրիլի 1-ը՝ գործառնական օր
Քաղաքական
11:07 30/03/2017
Հայաստան

ԿԲ. Ապրիլի 1-ը՝ գործառնական օր

Ի ապահովումն ՀՀ ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 7-րդ մասի, ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան աշխատանքներն իրականացնելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը 2017 թ. ապրիլի 01-ը հայտարարում է գործառնական օր:

Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: 

Placeholder
ԿԲ. Ապրիլի 1-ը՝ գործառնական օր