Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կին Խեն մասնակցել է դատական նիստին: Նիստում քննարկվելու է դատախազության միջնորդությունը նրան կալանավորելու վերաբերյալ: «Գազետա.ռու»-ի հաղորդմամբ, նախկին նախագահի փաստաբաններն ավելի վաղ հայտարարել էին, որ նա ներկա կգտնվի նիստին և ելույթ կունենա։
Նիստի ընթացքից առայժմ այսքանն է հրապարակվել, այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ նախկին նախագահին իմպիչմենտ հայտարարեց խորհրդարանը կոռուպցիոն սկանդալի պատճառով: Նախագահին մեղադրում են պետական գործերին նրա ընկերուհու միջամտության, այդ թվում նաև կադրային քաղաքականությունում որոշիչ դեր ունենալու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի տասնյակ միլիոն դոլար մասնավոր ընկերություններից յուրացնելու համար: