Սլավիկ Հայրապետյանը չկարողացավ մտնել եզրափակիչ
Սպորտ
17:54 30/03/2017
Հայաստան

Սլավիկ Հայրապետյանը չկարողացավ մտնել եզրափակիչ

Հելսինկիում շարունակվում է գեղասահքի աշխարհի առաջնությունը: Ֆինլանդիայի մայրաքաղաքում այսօր սառույցը տրամադրվել է մենասահորդներին: 36 մասնակիցների մեջ Հայաստանը ներկայացնում էր Սլավիկ Հայրապետյանը:

ՀԱՕԿ-ի պաշտոնական էջի հաղորդմամբ, հայ գեղասահորդը կարճ ծրագրում հավաքել է 57.14 միավոր, ինչը չի բավարարել 24 լավագույնների հետ մտնել եզրափակիչ:

Մարտի 31-ին Թինա Կարապետյան/Սիմոն Պրու-Սենեկալ պարային զույգը հանդես կգա կարճ ծրագրում:

Նույն օրը կանանց մենասահքում կամավոր ծրագրով սառույց կմտնի Անաստասիա Գալուստյանը:

Placeholder
Սլավիկ Հայրապետյանը չկարողացավ մտնել եզրափակիչ