Լոնդոնում բացվել է սելֆիի արվեստի մասին ցուցահանդես
Մշակույթ
10:15 31/03/2017
Աշխարհ

Լոնդոնում բացվել է սելֆիի արվեստի մասին ցուցահանդես

Լոնդոնի Սաատչի  պատկերասրահում բացված ցուցահանդեսը պատմում է անցած շրջանների մեծագույն նկարիչների ինքնանկարի և մեր ժամանակներում «հեռախոսով» արված ակնթարթային  նկարի միջև խորը կապի մասին:

Ռիա նովոստին գրում է, որ «Սելֆից մինչև ինքնաարտահայտում» ցուցահանդեսում ներկայացված են Վան Գոգի, Ռեմբրանդտի, Վելասկեսի, նաև ժամանակակից սկանդալային նկարչուհի Թրեյսի Էմինի ինքնանկարները: Սելֆիների շարքում ներկայացված են Դանիայի նախկին վարչապետի նկարը ԱՄՆ նախկին նախագահ Օբամայի հետ, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դ. Քեմերոնի նկարը Նելսոն Մանդելայի թաղմանը և այլն:

«Մեծ իմաստով սելֆին մարմնավորում է ժամանակակից մշակույթի անցումը թվային և տեխնոլոգիական առաջադեմ աշխարհ, երբ բջջային հեռախոսը միացել է լուսանկարչական ապարատին: Այս ցուցահանդեսը թույլ է տալիս նայել պատմությանն ու իմանալ սելֆիի ստեղծագործ պոտենցիալի մասին»,- ասել է պատկերասրահի տնօրենը:

Placeholder
Լոնդոնում բացվել է սելֆիի արվեստի մասին ցուցահանդես