Կոնվերս Բանկը սկսել է ՀՀ-ում Բնակարանային ֆինանսավորման նոր ծրագիր
Տնտեսություն
10:25 31/03/2017
Հայաստան

Կոնվերս Բանկը սկսել է ՀՀ-ում Բնակարանային ֆինանսավորման նոր ծրագիր

Հայաստանում էներգաարդյունավետ բնակշինարարության խթանման նպատակով Կոնվերս Բանկը սկսել է ՀՀ-ում Բնակարանային ֆինանսավորման նոր ծրագիր: Կոնվերս Բանկ մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարկավորման Ծրագիրն իրականացվում է Ազգային հիփոթեքային ընկերության հետ Կոնվերս Բանկի համագործակցության շրջանակներում:

«ՀՀ-ում Բնակարանային ֆինանսավորման 4 փուլի շրջանակներում  վարկավորումը հնարավորություն է ընձեռում բարելավել բնակարանային պայմանները, տան կառուցապատման կամ վերանորոգման ժամանակ նորագույն տեխնոլոգիաների կիրառման միջոցով լավագույնս ջերմամեկուսացնել բնակարանը, անցնել  էներգախնայողության, ինչպես նաև ձեռք բերել էներգաարդյունավետության դաս ունեցող (A+ -ից բարձր) կենցաղային տեխնիկա »,- աղբյուրի փոխանցմամբ՝ ասել են Բանկում՝ հավելելով, որ հատկապես հեռավոր բնակավայրերի բնակիչների համար վարկավորման  մատչելի պայմանների ստեղծումը , ինչպես նաև շինարարության և վերանորոգման աշխատանքներում էկոլոգիապես մաքուր, էներգաարդյունավետ նյութերի օգտագործումը բանկի վարկավորման քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից են:

«ՀՀ-ում Բնակարանային ֆինանսավորման 4 փուլի շրջանակներում շրջանակում hիփոթեքային վարկավորում է իրականացվելու երկու ուղղությամբ՝ «Բնակարանային  էներգաարդյունավետ վարկեր» և  «Բնակարանային մարզային վարկեր»:  Վերջին վարկատեսակով էներգաարդյունավետության ապահովման պարտադիր պահանջ չի առաջադրվում: Հաճախորդներին  տրամադրվելու են առավելագույնը 25 մլն դրամի չափով վարկեր՝ առավելագույնը 20 տարի ժամկետով և 11 տոկոս տարեկան դրույքաչափով»,- եզրափակել են Կոնվերս Բանկում:

Կոնվերս Բանկն և Ազգային Հիփոթեքային ընկերությունը սկսել են համագործակցել 2010թ-ից՝ տարբեր ծրագրեր իրականացնելով բնակարանային վարկավորման ոլորտում:
 

Placeholder
Կոնվերս Բանկը սկսել է ՀՀ-ում Բնակարանային ֆինանսավորման նոր ծրագիր