Ռոբերտ Քոչարյանն առաջ է մղում որդու բիզնեսը.«Փաստ»
Օրվա մամուլ
09:17 01/04/2017
Հայաստան

Ռոբերտ Քոչարյանն առաջ է մղում որդու բիզնեսը.«Փաստ»

«Փաստ»-ին հասած տեղեկություններով, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս ընթացքում  ոչ միայն հետևում է քաղաքական զարգացումներին,  այլև անձամբ  մասնակցում է որդու՝  Սեդրակ Քոչարյանի բիզնեսի առաջընթացին:

Թերթին տեղեկություն է հասել, որ  Քոչարյանն անձամբ  զանգահարում է բարձրաստիճան  պաշտոնյաներին՝  հորդորելով  պետգնումներով գնել  «Տոյոտա» մեքենաներ,  և աշխատանքներ է տանում, որ  հենց որդու «Նաիրի ինշուրանսը»  և «Տոյոտա Երևանը» հաղթեն  պետական մրցույթներում: Ընդ որում՝ պաշտոնյաները չեն կարողանում  մերժել Քոչարյանին:

Այս լուրը թերթը  փորձել է ճշտել Ռոբերտ Քոչարյանի  գրասենյակից, սակայն ողջ օրվա ընթացքում Սողոմոնյանի հեռախոսն անհասանելի էր:

Placeholder
Ռոբերտ Քոչարյանն առաջ է մղում որդու բիզնեսը.«Փաստ»