Երիտասարդական նվագախումբը՝ Բեթհովենի անվան Զատկի փառատոնի շրջանակներում
Մշակույթ
10:18 01/04/2017
Հայաստան

Երիտասարդական նվագախումբը՝ Բեթհովենի անվան Զատկի փառատոնի շրջանակներում

Ապրիլի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես է գալու հայաստանյան համերգով՝ Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի փառատոնում լեհաստանյան հյուրախաղերին ընդառաջ: 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբի կայքից տեղեկանում ենք, որ համերգին հնչելու են՝ Ղազարոս Սարյանի «Սիմֆոնիկ պատկերներ», Արամ Խաչատրյանի «Կոնցերտ-ռապսոդիա թավջութակի և նվագախմբի համար», Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի ««Շեհերազադ» սիմֆոնիկ պոեմ» ստեղծագործությունները: 

Համերգին հանդես է գալու թավջութակահար Բարտոշ Կոզիակը: Համերգը ղեկավարելու է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար դիրիժոր  Սերգեյ Սմբատյանը: 

Ապրիլի 11-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Լեհաստանում հանդես կգա Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի փառատոնի շրջանակներում: 

Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի փառատոնն անցկացվում է 1997 թվականից և մեծաթիվ երաժշտասերների է համախմբում Լեհաստանից և այլ երկրներից։ Փառատոնի կազմակերպիչը Լյուդվիգ վան Բեթհովենի անվան միությունն է։

Placeholder
Երիտասարդական նվագախումբը՝ Բեթհովենի անվան Զատկի փառատոնի շրջանակներում