Հայաստանում մոլիբդենի, պղնձի արտադրության ծավալներն աճել են
Տնտեսություն
16:32 01/04/2017
Հայաստան

Հայաստանում մոլիբդենի, պղնձի արտադրության ծավալներն աճել են

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվար-փետրվարին  Հայաստանում արտադրվել է 63,6  հազար տոննա պղնձի խտանյութ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,5%-ով։

Նշված ժամանակահատվածում ցինկի խտանյութի արտադրության ծավալներն աճել են 13.5%-ով և կազմել 1 247 տոննա, մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալները՝  11.9%-ով և կազմել 1 804 տոննա։

2016 թվականի հունվար-փետրվարի  համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում  36.1%-ով աճել են նաև ֆեռոմոլիբդենի արտադրության ծավալները՝ կազմելով  1 162   տոննա:

Վիճակագրությունից նաև տեղեկանում ենք, որ այս տարվա հունվար-փետրվարին 2.3 անգամ աճել է պողպատյա խողովակների արտադրությունը և կազմել 1 149 տոննա, իսկ ալյումինե փայլաթիթեղի արտադրության ծավալները նախորդ տարվա նշված ժամանակահատվածի համեմատ աճել են  2.5%-ով՝ կազմելով  4 804 տոննա։

ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝  նշված ժամանակահատվածում 17.4%-ով  միայն նվազել է կոնվերտորային պղնձի արտադրության ծավալները և կազմել  1 917 տոննա։

 

Placeholder
Հայաստանում մոլիբդենի, պղնձի արտադրության ծավալներն աճել են