Լևոն Բարսեղյանը շփոթել է շենքերը
Քաղաքական
10:00 02/04/2017
Հայաստան

Լևոն Բարսեղյանը շփոթել է շենքերը

Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը Facebook-ի իր էջում հայտնել է ընտրացուցակում խախտման մասին: Նա մասնավորապես գրել է.

«Աչքներս լուս, մեր տան բնակչությունն աճել է 250%-ով։ Ապրի Վովա Գասպարյանի, Մուկուչյանի, նույնիսկ Դավիթ Հարությունյանի արևը։ Շնորհակալություն ինձ առայժմ ցուցակում թողնելու համար։ Մերր տան նոր անդամներին դեռ չեմ ճանաչում, էն տատիկին ընդհանրապես շտապ գտնել ծանոթանալ է պետք, կարծում եմ ինքը կիմանա, թե ինչպես են առաջացել վերոհիշյալ ցուցակ կազմողները և ընտրակարգի մյուս ռեֆորմատորները։ Այս այլանդակությամբ երևի կամեցել են ինձ հաղորդել, որ ինձ հագած ունեն։ Քուանշ ուրեմն, հագնելը հետո կնայեք»։



Լևոն Բարսեղյանը մասնավորապես տեղադրել է լուսանկար, որտեղից երևում է, որ Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոց 27ա շենքի 16-րդ բնակարանում հաշվառված են 3 քաղաքացիներ. Հովհաննիսյան Եղիշե Գևորգի, Ղազարյան Արթուր Վարդանի, Սնխչյան Սուսաննա Խաչատուրի:

ՀՀ ընտրողների ռեգիստրը հաստատում է այս տվյալները, ինչպես երևում է երկրորդ լուսանկարից:



Նշենք սակայն, որ ռեգիստրում որոնումը ցույց է տալիս, որ Լևոն Բարսեղյանն իր հերթին հաշվառված է նույն Ղանդիլյան փողոցի 27-ի, բայց բ շենքի 16-րդ բնակարանում:

Լևոն Բարսեղյանին պատասխանել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Բիչախչյանը իր ֆեյսբուքյան էջում. «Լևոն Բարսողյանը տարածել է հայտարարություն, շտապելով աչքալուսանք տալ և շնորհակալություն հայտնել գոնե իրեն ցուցակում թողնելու համար՝ միաժամանակ տեղեկացնելով, որ իր հասցեում այլ անձինք կան: Շտապողականություն դրսևորելու փոխարեն Լևոն Բարսեղյանին խորհուրդ եմ տալիս աչալրջություն ցուցաբերել և իմանալ իր ճիշտ հասցեն: Պատահական չէ, որ հրապարակված լուսանկարում նա ցուցաբերել է աճպարարություն, հրապարակելով միայն Գյումրի քաղաքի Ղանդիլյան փ., 27 Ա շենքի 16 բնակարանի բնակիչների տվյալները՝ առանց իր տվյալների: Պարոն Բարսեղյան, եթե չգիտեք Ձեր իրական հասցեն, չեմ զլանա կտեղեկացնեմ, որ այն նույն փողոցի ոչ թե 27 Ա շենքն է, այլ 27 Բ»:

Նշենք, որ Լևոն Բարսեղյանը այնուհետև հեռացրել, կամ անհասանելի է դարձրել իր գրառումը։

Placeholder
Լևոն Բարսեղյանը շփոթել է շենքերը