Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ոստիկանություն. Հաղորդումներից երկուսի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ընտրախախտումների և դրանց հետ առնչություն ունեցող 67 հաղորդում:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության հաղորդմամբ, դրանցից 2-ի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, 1-ով քրեական գործի հարուցումը մերժվել է, 1-ն ուղարկվել է նախաքննության, 3-ը գտնվում են նյութերի նախապատրաստման փուլում:
Հաղորդումներից 35-ը կցվել է շարք, 12-ը գտնվում է ստուգման փուլում, 13-ն ուղարկվել է ընտրական հանձնաժողովի քննարկմանը: