ԱԺ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է
Քաղաքական
20:03 02/04/2017
Հայաստան

ԱԺ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է

Հայաստանի տարածքում ավարտվեց Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունը: 
Ըստ օրենքի, ժամը 20:00-ին փակվում են Հայաստանի ողջ տարածքում ձևավորված 13 ընտրական տարածքի 2009 տեղամասը:

Քաղաքացիները ընտրություն են կատարել ընտրություններին մասնակցող 5 կուսակցությունների և կուսակցությունների 4 դաշինքների միջև՝  «Ելք» դաշինք, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն, «Հայկական վերածնունդ» կուսակցություն, «Ծառուկյան»  դաշինք, Կոնգրես-ՀԺԿ դաշինք, «Հայաստանի Հանրապետական» կուսակցություն, «Հայաստանի կոմունիստական» կուսակցություն, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք, Հ.Յ. Դաշնակցություն: 

ԿԸՀ  վերջին հրապարակած տվյալներով,  ժամը 17:00-ի դրությամբ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 317 հազար 936   քաղաքացի  կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների  50,93  տոկոսը:
 

Placeholder
ԱԺ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է