Բարեգործական համերգ՝ ի խոնարհում ապրիլյան պատերազմի հերոսներին
Մշակույթ
18:45 03/04/2017
Հայաստան

Բարեգործական համերգ՝ ի խոնարհում ապրիլյան պատերազմի հերոսներին

Արամ Խաչատրյան համերգասրահում ապրիլի 10-ին կայանալու է բարեգործական համերգ՝ ի խոնարհում ապրիլյան պատերազմի հերոսներին:

«Երդվում եմ քեզ իմ երկիր» խորագրով համերգին հնչելու են Ռոբերտ Ամիրխանյանի հայրենասիրական երգերը:  Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ համերգին ելույթ է ունենալու «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Հարություն Թոփիկյան), Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան):

Մենակատարներն են՝ Գուրգեն Բավեյան, Աննա Ավդալյան, Էմմա Պետրոսյան, Լեյլա Սարիբեկյան, Վահե Հախվերդյան:
 

Placeholder
Բարեգործական համերգ՝ ի խոնարհում ապրիլյան պատերազմի հերոսներին