Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության 39,5%-ը բաժին է ընկնում Չինաստանին
Տնտեսություն
19:34 03/04/2017
Հայաստան

Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության 39,5%-ը բաժին է ընկնում Չինաստանին

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2017թ. հունվար-փետրվարին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 339.2 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 2 456.6 մլն. դրամ կամ 5 053.1 հազ. ԱՄՆ դոլար:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ստացված օգնության  25.7%-ը կազմել են մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 20.3%` քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 18.0%-ը` սարքեր և ապարատները, 17.3%-ը` մանածագործական իրերը, 5.9%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 3.7%-ը` պատրաստի սննդի արտադրանքը, իսկ 9.1%-ը` մնացած ապրանքները:

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների 16,4%-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին, 21,7%-ը՝  Եվրամիության երկրներին, 39,5%-ը՝ Չինաստանին:

Placeholder
Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության 39,5%-ը բաժին է ընկնում Չինաստանին