Սանկտ-Պետերբուրգի մետրոյում պայթյունից մարդիկ են զոհվել
Իրավունք
16:21 03/04/2017
Տարածաշրջան

Սանկտ-Պետերբուրգի մետրոյում պայթյունից մարդիկ են զոհվել

Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի «Սեննայա պլոշադ» կայարանում պայթյուն է  տեղի ունեցել։ Այս մասին գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներրին։

Վերջինս փոխանցել է, որ կան տուժածներ։ «РЕН ТВ»-ն հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում են նվազագույնը 7 վիրավորներ։ Ականատեսների տվյալներով կան զոհեր։ Որոշ լրատվամիջոցներ գրում են զոհված տաս հոգու մասին: Ավելի ուշ ռուսական լրատվամիջոցները գրեցին կան, ընդհանուր առմամբ, հիսուն տուժած:

Մետրոյի նշված կայարանում թանձր ծխածածկույթ է։ Համացանցում ուղևորներից տեսանյութեր են տարածում դեպքի վայրից: Խոսվում է նաև երկրորդ պայթյունի մասին:

ՌԴ նախագահ Պուտինը ցավակցել է զոհվածների և վիրավորների հարազատներին: Պայթյունը որակվել է որպես ահաբեկչություն: Եվս մի ռումբ հայտնաբերել են «Ապստամբության հրապարակում»: Այն չի հասցրել պայթել և վնասազերծվել է:

Placeholder
Սանկտ-Պետերբուրգի մետրոյում պայթյունից մարդիկ են զոհվել