ՌԴ ԱԻՆ-ը հրապարակել է Պետերբուրգի մետրոյում պայթյունից տուժած քաղաքացիների անունները
Իրավունք
09:50 04/04/2017
Աշխարհ

ՌԴ ԱԻՆ-ը հրապարակել է Պետերբուրգի մետրոյում պայթյունից տուժած քաղաքացիների անունները

ՌԴ արտաքին իրավիճակների նախարարության Սանկտ Պետերբուրգի վարչությունը հրապարակել է նախօրեին մետրոյում տեղի ունեցած վիրավորված քաղաքացիների անունները: Ցուցակում նշված է 51 մարդու անուն: ՏԱՍՍ-ը գրում է, որ նրանք Պետերբուրգի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել:

«Ուշադրություն դարձրեք, որ այս ցուցակն ապրիլի 4-ի ժամը 06:00-ի տվյալներով է կազմված, որը կթարմացվի նոր տեղեկատվություն ստանալու դեպքում»,- նշված է ՌԴ ԱԻՆ կայքում:

Ավելի վաղ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել էր 11 զոհի և 45 վիրավորի մասին:

Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի «Սեննայա պլոշադ» կայարանում պայթյունը տեղի էր ունեցել նախօրեին տեղի ժամանակով 14:40-ին: ՌԴ Քննչական կոմիտեն տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն, բայց ստուգում են նաև այլ հնարավոր տարբերակներ:

Ռիա նովոստին գրում է, որ  Սանկտ Պետերբուրգում մետրոն այսօր առավոտյան վերսկսել է իր աշխատանքը:

Placeholder
ՌԴ ԱԻՆ-ը հրապարակել է Պետերբուրգի մետրոյում պայթյունից տուժած քաղաքացիների անունները