Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել
Տնտեսություն
12:00 04/04/2017
Աշխարհ

Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազել են: Այդ մասին գրում է Գազետա.ռու-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում  թեթև տեսակի WTI նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,03%-ով՝  հասնելով  50,34  դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի  ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի մայիսյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,02%-ով՝ հասնելով բարելի համար 53,11  դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
 

Placeholder
Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել