Տարոն Մարգարյանը կլինի քաղաքապետի ՀՀԿ թեկնածուն. ՀԺ
Օրվա մամուլ
09:14 05/04/2017
Հայաստան

Տարոն Մարգարյանը կլինի քաղաքապետի ՀՀԿ թեկնածուն. ՀԺ

Այսօր Երևանի ավագանու ընտրությունների  առաջադրումների 7-րդ օրն է, բայց ԿԸՀ-ն դեռ որևէ դիմում չի ստացել:  Կուսակցություններից ու դաշինքներից որևէ մեկը  այդ ընտրություններին մասնակցելու  անգամ  հայտարարություն դեռ չի արել:

Երեկ «Հայկական Ժամանակ»-ը փորձել է Հանրապետական կուսակցությունից ճշտել, թե ավագանու իրենց ցուցակն  իսկապե՞ս  նորից գործող  քաղաքապետ Տարոն Մարգարյանն է  գլխավորելու,  այսինքն` քաղաքապետի թեկնածուն  նորի՞ց նա է լինելու: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը պատասխանել է, որ այս անգամ էլ նա կլինի  քաղաքապետի իրենց թեկնածուն,  բայց այդ որոշումը կկայացնեն գործադիր մարմնի վաղվա նիստում:

«Մի շտապեք,  սահմանված ժամկետում մեր դիմումը  ԿԸՀ կներկայացնենք»,- ասել է նա:  Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը  ապրիլի 9-ն է:  Այդ օրը  նաև  ապրիլի 2-ի  ընտրությունների  արդյունքների ամփոփման վերջնաժամկետն է:

Placeholder
Տարոն Մարգարյանը կլինի քաղաքապետի ՀՀԿ թեկնածուն. ՀԺ