ԱԺ նախագահի թեկնածուն «Տաշիրի» Կարենն է, ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ Աշոտյանը. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:08 05/04/2017
Հայաստան

ԱԺ նախագահի թեկնածուն «Տաշիրի» Կարենն է, ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ Աշոտյանը. «Հրապարակ»

Իշխանական կուլիսներում թիվ 1 թեման ԱԺ նախագահի, փոխնախագահի հարցն է։ Սերժ Սարգսյանը դեռ որևէ բան չի ասել, ՀՀԿ-ականներն ասում են՝ ժամանակ կա. գրել  է «Հրապարակ»-ը:

«Քննարկվող թեկնածուներից մեկը ՀՀԿ-ին 44 հազար 255 ձայն բերած «Տաշիրի» սեփականատեր Կարեն Կարապետյանն է։ Այս դեպքում կունենանք «ԿԿ»-ների կառավարություն՝ վարչապետ և ԱԺ նախագահ։ Սակայն հնարավոր է Կարապետյանը չցանկանա դառնել ԱԺ նախագահ, նկրտումներ ունի  ընտրություններում քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանը, բայց հավանական է՝ նա զբաղեցնի ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնը։ ԱԺ փոխնախագահներից մեկը կին պետք է լինի, ՀՀԿ-ում այս հարցում ևս չեն կողմնորոշվել, խոսվում է, որ հնարավոր է պոստը տան կոալիցիոն գործընկերոջը՝ ՀՅԴ-ին, սակայն ՀՅԴ կին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը շատ անփորձ է։ Երրորդ փոխնախագահը կլինի ընդդիմությունից, ըստ ամենայնի՝ Իշխան Զաքարյանը»,-հավելել է  թերթը։

Placeholder
ԱԺ նախագահի թեկնածուն «Տաշիրի» Կարենն է, ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ Աշոտյանը. «Հրապարակ»