Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ընտրություններին ամենաշատ փողը ծախսել են Արայիկ Գրիգորյանը ու Կարեն Կարապետյանը. «Ժամանակ»
«Ժամանակ»-ում կարդում ենք. «Այս խորհրդարանական ընտրություններին ամենաշատ փողը ծախսել են երկու ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածու՝ Արայիկ Գրիգորյանը, ով Արարատի մարզում հսկայական ձայներ է ստացել և Լոռու մարզում՝ Կարեն Կարապետյանը։
Երրորդ տեղում նույն ընտրատարածքում առաջադրված Արկադի Համբարձումյանն է (Դերժավայի Արկադիկ)։ Թվարկված թեկնածուներից յուրաքանչյուրի ընտրարշավի ու ընտրակաշառքի գումարները հասնում են մինչև 10 միլիոն դոլարի։ Ամենաքիչ փողը ամենամեծ արդյունքով ապահովել է Գյումրիում առաջադրված Արման Սահակյանը»։