Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցածից հետո Երևանի մետրոպոլիտենում հսկողությունն ուժեղացվել է
Իրավունք
13:10 05/04/2017
Հայաստան

Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցածից հետո Երևանի մետրոպոլիտենում հսկողությունն ուժեղացվել է

Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթունից հետո Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում հսկողությունն ուժեղացվել է: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը:

«Անվտանգությունն ավելի ենք ուժեղացրել, ինչը բխում է մեր քաղաքացիների շահերից»,- նշեց Մետրոպոլիտնեի տնօրենը՝ հավելելով, որ իրենք պարբերաբար նման միջոցառումներ իրականացնում են:

Փայլակ Յայլոյանը հայտնեց, որ ոստիկանության ծառայողները խստացրել են հսկողությունը, ստուգում են կասկածելի չափերի ուղեբեռերը:

«Ամեն ինչ արվում է ուղևորների անվտանգության համար: Ի վերջո ստրատեգիական օբյեկտ է և պետք է զգույշ լինենք»,- ասաց նա:

Նրա խոսքերով, Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո  ԱՊՀ  բոլոր երկրներում  էլ նման միջոցառումներ իրականացվում են:


 

Placeholder
Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցածից հետո Երևանի մետրոպոլիտենում հսկողությունն ուժեղացվել է