Ազնավուրը Կրեմլի բեմում գրեթե երկու ժամ անդադար երգել է
Մշակույթ
11:30 06/04/2017
Աշխարհ

Ազնավուրը Կրեմլի բեմում գրեթե երկու ժամ անդադար երգել է

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն իր հայտնի «Հավերժ սեր» երգը ռուսերեն լեզվով երգել է Կրեմլի մեծ դահլիճում նախօրեին կայացած համերգի ժամանակ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, երգիչը սեր է խոստովանել ռուսական երաժշտությանը և հատկապես Ալեքսանդր Վերտինսկու ռոմանսներին, որոնք սիրել է լսել Ազնավուրի հայրը:

«Իմ հայրը շատ լավ խոսում էր ռուսերեն, նաև վրացերեն, հայերեն: Մեր տանը միշտ հնչում էր երաժշտություն, Վերտինսկին այն երգիչն էր, ում ես այդ տարիներին շատ էի լսում»,- բեմից ասել է Ազնավուրը:

Գրեթե երկու ժամ առանց դադարի Ազնավուրն անսամբլի ուղեկցությամբ, որի կազմում է նաև նրա աղջիկը՝ Կատյան, կատարել է նոր երգեր և հին ստեղծագործություններ: Համերգի վերջում հանելով կոստյումը՝ երգել է ռուսերեն և ծափահարությունների ներքո պարել «Գնչուհին» երգի տակ:

Placeholder
Ազնավուրը Կրեմլի բեմում գրեթե երկու ժամ անդադար երգել է