Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չինովնիկ կարգավիճակից դուրս եք գալիս, դառնում եք ագրեսիվ գործակալություն. վարչապետը՝ Արման Սահակյանին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց՝ Պետական գույքի կառավարման վարչությունն ունի հստակ հանձնարարական և նշաձող, թե այս տարի գույքի օտարումից ինչ ակնկալիքներ ունեն:
Վարչապետը նշեց, որ Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից ակնկալում է բարեփոխումների ծրագիր, որի պարագայում կոմիտեն դառնում է կոմերցիոն առումով գործակալություն:
«Ձեզանից ակնկալում եմ բարեփոխումների ծրագիր, որի պարագայում ձեր կոմիտեն դառնում է կոմերցիոն առումով լավ գործակալություն, որը կառավարում է մեր գույքերը, իսկ այն գույքը, որ մեզ այսօր պետք չէ՝ վաճառում է, ու այդ գործակալությունը գործում է բոլոր բիզնեսի կանոններով: Չինովնիկ կարգավիճակից դուրս եք գալիս, դառնում եք ագրեսիվ գործակալություն»,- նշեց վարչապետը։