Ատոմ Էգոյան. Ես անպայման կմտածեմ Արցախում ֆիլմ նկարահանելու մասին. «Արցախպրես»
Մշակույթ
10:08 06/04/2017
ԼՂՀ

Ատոմ Էգոյան. Ես անպայման կմտածեմ Արցախում ֆիլմ նկարահանելու մասին. «Արցախպրես»

«Արցախ գալով առաջինը հոգևոր զգացողություն եմ զգում, որն ինձ համար առանձնահատուկ երևույթ է»,- «Արցախպրես»-ի թղթակցի հետ  զրույցում ասել է Կաննի կինոփառատոնի եռակի մրցանակակիր, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը:

«Առաջին զգացողությունս բավականին ազդեցիկ էր, քանի որ ինքնությունն  իմ ազգային պատկանելիությունն այստեղ ավելի ուժեղ ենք զգում, իսկ դա մի զգացողություն է, որն ամեն օր չէ, որ լինում է: Ինչքան երկար եմ ժամանակ անցկացնում Արցախում, այնքան ավելի շատ է իմ մոտ հարց առաջանում, թե ինչու երիտասարդ կինոռեժիսորները երբևիցե չեն նկարել այս պատմությունները, որոնք ես նկատել եմ այս քանի օրերի ընթացքում»,-ասել է Ա. Էգոյանը:

Նա նշել է, որ Արցախում ֆիլմ նկարահանելու համար պետք է ներսից բխող զգացողություն լինի. «Ես անպայման, կմտածեմ այդ հարցի շուրջ»: 

Թուֆենկյան հիմնադրամի նախաձեռնությամբ, ապրիլի 3-ից եռօրյա այցով Արցախում էին անվանի սփյուռքահայ արվեստագետներ՝ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և Էրիկ Նազարյանը:

Placeholder
Ատոմ Էգոյան. Ես անպայման կմտածեմ Արցախում ֆիլմ նկարահանելու մասին. «Արցախպրես»