6 անձի մեղադրանք է առաջադրվել՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար. ՔԿ
Իրավունք
17:28 06/04/2017
Հայաստան

6 անձի մեղադրանք է առաջադրվել՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար. ՔԿ

Ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ընթացքում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննվում է 9 քրեական գործ, որոնց շրջանակներում 6 անձի առաջադրվել է մեղադրանք։

ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին͵ 1-ի նկատմամբ՝ կալանավորում։

Քրեական գործերով իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

 

 

Placeholder
6 անձի մեղադրանք է առաջադրվել՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար. ՔԿ