Աշոտյանը՝ ՀՀԿ խմբակցության, Ֆարմանյանը ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար կնշանակվեն.  «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:43 07/04/2017
Հայաստան

Աշոտյանը՝ ՀՀԿ խմբակցության, Ֆարմանյանը ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար կնշանակվեն. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝  Սերժ Սարգսյանը  միանձնյա  որոշել է՝  ովքեր են զբաղեցնելու  Ազգային ժողովի  առանցքային  պաշտոնները։

«Ժամանակ»-ի  տեղեկություններով՝ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու է  «Տաշիր» ընկերությունների  խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի եղբայր՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր  Կարեն Կարապետյանը։ 

«Նրա նշանակումը  կապված է  Կարապետյանների ընտանիքի՝ մասնավորապես  Սամվել Կարապետյանի կողմից  վարչապետ  Կարեն Կարապետյանին ցուցաբերված  աջակցության հետ։  ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանը, ըստ ամենայնի, կդառնա ՀՀԿ խմբակցության ղեկավար, Էդուարդ Շարմազանովը՝ ԱԺ փոխնախագահ, Սամվել Ֆարմանյանը կգլխավորի  ԵԽԽՎ-ում  ՀՀ պատվիրակության  ղեկավարի պաշտոնը»,-գրել է թերթը։ 

 

Placeholder
Աշոտյանը՝ ՀՀԿ խմբակցության, Ֆարմանյանը ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար կնշանակվեն. «Ժամանակ»