Արարատի մարզի ներդրումային ծրագրերը
Տնտեսություն
18:20 07/04/2017
Հայաստան

Արարատի մարզի ներդրումային ծրագրերը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր խորհրդակցություն Արարատի մարզից ստացված գյուղատնտեսության ոլորտին առնչվող ներդրումային մի շարք ծրագրեր քննարկելու նպատակով:

ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացված ծրագրերը մասնավորապես վերաբերել են օրգանական մթերքների արտադրության և վերամշակման կազմակերպմանը, նորագույն տեխնոլոգիաներով աշխատող չորանոցի ստեղծմանը, կաթի վերամշակման գործարանի գործարկմանը և այլն:

Պատասխանատուները շահառուների հետ համատեղ մանրամասն քննարկել են ներկայացված ծրագրերի նպատակահարմարությունն ու հիմնավորումները,  առանձին դեպքերում դրանք վերանայելու հնարավորությունները, ինչպես նաև ֆինանսավորման առավել նախընտրելի տարբերակները:

Placeholder
Արարատի մարզի ներդրումային ծրագրերը