Իտալիայի դատարանը կասեցրել է ադրբեջանական նախագծի շուրջ աշխատանքները
Իրավունք
12:38 07/04/2017
Աշխարհ

Իտալիայի դատարանը կասեցրել է ադրբեջանական նախագծի շուրջ աշխատանքները

Իտալիայի վարչական դատարանը կասեցրել է հանուն ադրբեջանական նախագծի թվով  221 ձիտապտղի ծառերի կտրման գործընթացը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: 

Ինչպես նշվում է, իտալական վարչական դատարանը որոշումը կայացնելիս հիմք է ընդունել Ապուլիայի շրջանային կառավարության դիմումը, որով տեղական իշխանություններն անթույլատրելի են համարել հանուն գազատարի ծառերի հատումը:

Խոսքը շուրջ 40 մլդ դոլար արժողությամբ Տրանսադրիատիկ գազամուղ նախագծի մասին է, որով նախատեսվում է ադրբեջանական գազի տեղափոխում դեպի Եվրոպա:

Գազատարի վերջնական կետը լինելու է Իտալիայի Սան Ֆոկա քաղաքը,  իսկ աշխատանքները նախատեսված են ավարտին հասցնել 2020 թվականին: Սակայն, իտալական դատարանի այս որոշումը կարող է կասկածի տակ դնել նախագծի աշխատանքների հետագա ընթացքը:

Placeholder
Իտալիայի դատարանը կասեցրել է ադրբեջանական նախագծի շուրջ աշխատանքները