Հայաստանի պատմության թանգարանում բացվելու է «Աստվածամայրը հայկական պատկերաքանդակներում» ցուցահանդես
Մշակույթ
10:37 07/04/2017
Հայաստան

Հայաստանի պատմության թանգարանում բացվելու է «Աստվածամայրը հայկական պատկերաքանդակներում» ցուցահանդես

Հայաստանի պատմության թանգարանում այսօր բացվելու է «Աստվածամայրը հայկական պատկերաքանդակներում» լուսանկարչական ժամանակավոր ցուցահանդեսը, որը ներկայացնում է Աստվածամոր պաշտամունքի պատմականորեն ձևավորված արտացոլումները վաղ քրիստոնեական շրջանից մինչև XVIII դար: 

Թանգարանից Panorama.a.-ին տեղեկացրեցին, որ ցուցահանդեսում ներկայացված են՝ «Աստվածամայրը մանկան հետ» պատկերաքանդակների դրվագներ վաղ միջնադարյան քառանիստ կոթողներից, խաչքարերից, եկեղեցիներից,  «Օդիգիտրիայի» պատկերագրության դրվագներ (Դվին V- VI դարեր, Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցի VI - VII դարեր), «Դեիսուսի» /«Բարեխոսության»/ դասական պատկերաքանդակի դրվագներ (Կեչառիսի վանք 1280-ական թթ., Վայոց ձորի Սպիտակավոր Սբ. Աստվածածին եկեղեցու եռաքանդակ XIII դար),  Քառանիստ կոթողի սյուն, IV - V դարեր, Կարմրաքար, Շիրակ: Լուսանկարների հեղինակներն են Հրայր Բազե Խաչերյանը, Վռամ Հակոբյանը: 

Մարիամ Աստվածածինը / Աստվածամայր, Տիրամայր / Հայ առաքելական եկեղեցու, կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների կողմից պատվում է որպես Աստվածածին կամ Աստվածամայր: Աստվածամոր պաշտամունքը հատկապես ուժեղացել է Եփեսոսի 431 թ. տիեզերական ժողովից հետո, քանզի նա դիտվում էր որպես միջնորդ Աստծո որդու և մարդկանց միջև, և «Աստվածածին (թեոտոկոս) արտահայտությունը հաստատվել է պաշտոնապես, իբրև մաս Վարդապետության» (Գարեգին արք. Հովսեփյան):

Placeholder
Հայաստանի պատմության թանգարանում բացվելու է «Աստվածամայրը հայկական պատկերաքանդակներում» ցուցահանդես