Ալեքսանդր Չավչավաձեի թանգարանում բացվելու է Գայանե Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը
Մշակույթ
17:00 07/04/2017
Տարածաշրջան

Ալեքսանդր Չավչավաձեի թանգարանում բացվելու է Գայանե Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը

Ապրիլի 9-ին Ցինանդալիում (Վրաստան) գտնվող Ալեքսանդր Չավչավաձեի թանգարանում բացվելու է Գայանե Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը: Թանգարանից տեղեկացնում են, որ ցուցասրահում կներկայացվեն անձնական հավաքածուներից աշխատանքներ, որոնք գեղանկարչուհին ստեղծել է տարբեր ժամանակահատվածներում: Ցուցահանդեսը նվիրված է Գայանե Խաչատրյանը հոբելյանին: Ապրիլի 9-ին նկարչուհին կդառնար 75 տարեկան:

Գայանե Խաչատրյանի աշխատանքները Ցինանդալիի ցուցասրահում ներկայացվելու են առաջին անգամ: Արվեստի սիրահարները կկարողանան այցելել ցուցահանդեսը մինչև մայիսի վերջ:

Գայանե Խաչատուրյանը ծնվել է Թբիլիսիում: Սովորելով դպրոցում, Գայանեն զուգահեռ ուսումնասիրել է վարպետության տեխնիկա Մոսե Թոյձեի գեղարվեստական դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո, Գայանեն անցել է նախապատրաստական դասընթացներ Թբիլիսիի Գեղարվեստի Ակադեմիայում, սակայն հրաժարվել է ընդունվել բարձրագույն կրթական հաստատություն և շարունակել է ստեղծագործական զարգացումը ինքնուրույն ճանապարհով։

Պոստմոդերնիզմի դարաշրջանում Գայանե Խաչատրյանը ստեղծել է  հիշվող, արտահայտիչ նկարներ և կարողացել է արժանի տեղ զբաղեցնել անցյալ դարի երկրորդ կեսի նկարիչների շրջանում: Նրա ստեղծագործությունները վրացական և հայկական մշակույթի անբաժանելի մասն են:

Գայանե Խաչատրյանը եղել է բազմաթիվ գրողների, ռեժիսորների և արվեստագետների մուսան: Կյանքում թաքնված ներքին արտիզտիզմը ամբողջությամբ արտացոլվել է  նկարչուհու արվեստի մեջ։ Թբիլիսյան նկարչուհուն հաճախ են նվիրված եղել էսսեներ և հրապարակումներ, ինչպես նաև վավերագրական ֆիլմեր։


 

Placeholder
Ալեքսանդր Չավչավաձեի թանգարանում բացվելու է Գայանե Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը