Սոնա Պողոսյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Սպորտ
10:28 07/04/2017
Հայաստան

Սոնա Պողոսյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Խորվաթիայի Սպլիտ քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Նախօրեին կանանց պայքարում 75 կգ քաշային կարգում հանդես է եկել Սոնա Պողոսյանը: Երկամարտում Պողոսյանը գրանցել է 227 կգ արդյունք (101+126) և նվաճել բրոնզե մեդալ:

Հայ ծանրորդը փոքր արծաթե մեդալի է արժանացել նաև հրում վարժությունում` բարձրացնելով 126 կգ: Պոկում վարժությունում Սոնան 4-րդն էր:

Կանանց 75 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է դարձել Իսպանիան ներկայացնող Լիդիա Վալենտինը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է ռուս Մարիա Վոստրիկովան:

Այսօր Եվրոպայի առաջնությունում հանդես կգան 90 կգ Տաթև Հակոբյանը և 94 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը (B խումբ):

Placeholder
Սոնա Պողոսյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր