Երևանի քաղաքապետի ընտրություններում հիմնական պայքարն  ընթանալու է  ՀՀԿ-ի ու «Ելք»-ի միջև. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:23 08/04/2017

Երևանի քաղաքապետի ընտրություններում հիմնական պայքարն ընթանալու է ՀՀԿ-ի ու «Ելք»-ի միջև. «Ժողովուրդ»

Ապրիլի  9-ին լրանում է Երևանի ավագանու  ընտրությունների առաջադրումների  վերջնաժամկետը, սակայն առայժմ 2 ուժ է հստակ հայտարարել այդ ընտրություններին մասնակցելու մասին: ՀՀԿ-ն, որի ցուցակը  կգլխավորի  քաղաքապետ Տարոն Մարգարյանը, և «Ելք» դաշինքը, որը ղեկավարելու է  Նիկոլ Փաշինյանը:  Ու չնայած այս ընտրություններին հնարավոր է՝ մասնակցեն նաև ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, սակայն հիմնական պայքարն ընթանալու է հենց  ՀՀԿ-ի ու «Ելք»-ի միջև:

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ  այս օրերին  ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն փնտրում են  հասարակության կողմից ընկալելի, սիրված մարդկանց ու համոզում են, որ  իրենց ընտրացուցակում տեղ զբաղեցնեն, մեկ ձայն ավել բերեն. Բանը հասել է  նրան, որ պատրաստ են մեծ տեղ տալ  անկուսակցականներին, միայն թե  այդ մարդիկ լինեն ձայն բերողներ:

Placeholder
Երևանի քաղաքապետի ընտրություններում հիմնական պայքարն ընթանալու է ՀՀԿ-ի ու «Ելք»-ի միջև. «Ժողովուրդ»