Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
Սպորտ
15:00 08/04/2017
Հայաստան

Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ավարտվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր 105 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ Սիմոն Մարտիրոսյանը: Երկամարտում հայ ծանրորդը գրանցեց 414 կգ արդյունք (184+230):

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ երկրորդ տեղը զբաղեցրեց Բուլղարիան ներկայացնող Վասիլ Գոսպոդինովը (397), երրորդը` լեհ Արկադիուշ Միխալսկին (387):

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը երկամարտի 375 կգ արդյունքով (165+210) գրավեց 6-րդ տեղը:

Այսօր երեկոյան +105 կգ քաշային կարգում հանդես կգան Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը:

Placeholder
Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն