Լապշինի կալանքի ժամկետը երկարաձգվել է 3 ամսով
Իրավունք
11:33 08/04/2017

Լապշինի կալանքի ժամկետը երկարաձգվել է 3 ամսով

Բաքվի դատարաններից մեկի որոշմամբ, հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքի ժամկետը երակարցվել է 3 ամսով՝ մինչև հուլիսի 15-ը: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով նրա փաստաբան Էդուարդ Չերնինի խոսքը:

Նա նշել է, որ դա բացատրել են լրացուցիչ քննչական գործողություններ իրականացնելու անհրաժեշտությամբ: Պաշտպանական կողմն առարկել է՝ ներկայացնելով իր հիմնավորումները:

Հարցին, թե բողոքարկվելու  է դատարանի որոշումը, փաստաբանը պատասխանել, որ դա  քննարկելու է Լապշինի հետ:

Փաստաբանը նշել է, որ պահման պայմանների ու առողջական վիճակի վերաբերյալ գանգատներ չունի:

«Միակ բողոքն այն է, որ Լապշինը չի ցանկանում անազատության մեջ լինել»,-ասել է փաստաբանը:

Հիշեցնենք, որ Արցախ այցելած Իսրայելի ու Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող բլոգերին ձերբակալեցին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ապա հանձնեցին Բաքվին: Պատճառն այն է, որ  Արցախ այցելելուց հետո նրան արգելված էր այցելել Ադրբեջան, իսկ Լապշինը կարողացել էր մուտք գործել այդ երկիր Ուկրաինայի անձնագրով:

Placeholder
Լապշինի կալանքի ժամկետը երկարաձգվել է 3 ամսով