«Հնչյուն և լռություն. Երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ցուցադրությունը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում
Քաղաքական
17:54 08/04/2017
Հայաստան

«Հնչյուն և լռություն. Երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ցուցադրությունը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ապրիլի 7-ին բացվել է «Հնչյուն և լռություն. Երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ժամանակավոր ցուցադրությունը, որի նպատակն է լույս սփռել նվագարանների ստեղծման և զարգացման պատմությանը, դրանց կենցաղավարմանը, գործառույթներին, մշակութաբանական համապատկերին, ինչպես նաև երաժշտի ու նվագարանագործ-վարպետի դերին պատմության հոլովույթում։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ժամանակավոր ցուցադրությանը ներկայացված են բազմատեսակ ցուցանմուշներ` հնագիտական առարկաներ, ձեռագրերի և տապանաքարերի թվայնացված տարբերակներ, արխիվային լուսանկարներ, ավանդական նվագարաններ և այլն։

«Հնչյուն և լռություն. Երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ժամանակավոր ցուցադրության համադրողը Նայիրի Խաչատուրեանն է:

Ցուցադրությանն իրենց նպաստն են բերել հետևյալ գործընկեր հաստատությունները. ՀՀ մշակույթի նախարարություն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հայաստանի պատմության թանգարան, Մաշտոցի անվան Մատենադարան, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, Էջմիածնի պատմա-ազգագրական թանգարան, Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ Վանքի Մատենադարան, Յուշամատեան։

«Հնչյուն և լռություն. Երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ժամանակավոր ցուցադրությունը կգործի մինչև օգոստոսի 29-ը:

Placeholder
«Հնչյուն և լռություն. Երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ցուցադրությունը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում