Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու նախօրեին Ստոկհոլմի կենտրոնական փողոցներից մեկում բեռնատարի՝ մարդկանց մեջ մխրճվելու գործով:
Բի-Բի-Սի-ն գրում է, որ նրանցից մեկը ձերբակալվել է հենց երեկ երեկոյան, երբ ոստիկանությունը հրապարակել էր տեսախցիկներից կադրեր նրա պատկերով: Ոստիկանությունը հայտնել էր, որ տղամարդը կասկածվում է ահաբեկչական հարձակում իրականացնելու մեջ:
Երկրորդ տղամարդուն ձերբակալել են Ստոկհոլմից հյուսիս-արևելք ընկած հատվածից, նա կապ է ունեցել առաջին ձերբակալվածի հետ:
Շվեդիայի վարչապետը նախօրեին տեղի ունեցածն որակել է ահաբեկչական ակտ: Հարձակման զոհ է դարձել չորս մարդ, ավելի քան 10 մարդ տուժել է:
Հաղորդվում է, որ բեռնատարը գողացված է եղել: Այն պատկանել է տեղի գարեջրատներից մեկին: Նրա ներկայացուցիչը հայտնել է, որ մեքենան կորել է, երբ վարորդն ապրանքը տեղափոխելիս է եղել ռեստորան: