Նավթի համաշխարհային գներն աճել են
Տնտեսություն
10:32 10/04/2017

Նավթի համաշխարհային գներն աճել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճում են: Այդ մասին գրում է Գազետա.ռու-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում  թեթև տեսակի WTI նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,25%-ով՝  հասնելով  52,37  դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի  ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հունիսյան ֆյուչերսներն էլ աճել են 0,14%-ով՝ հասնելով բարելի համար 55,32  դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
 

Placeholder
Նավթի համաշխարհային գներն աճել են