ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունները պետք է հասցնել մեկ մակարդակի. Նազարբաև
Քաղաքական
15:11 11/04/2017

ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունները պետք է հասցնել մեկ մակարդակի. Նազարբաև

Եվրասիական տնտեսական միության մեխանիզմներն արդյունավետ կգործեն, եթե անդամ բոլոր պետությունների տնտեսությունները գտնվեն մոտավորապես նույն մակարդակի վրա:

Այդ մասին «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: 

«Հարկավոր է ԵԱՏՄ բոլոր անդամներին ձգել մի մակարդակի: Այժմ որոշները զարգացման հարցում առաջ են գնացել, որոշները միջին մակարդակում են գտնվում, երրորդներն առհասարակ ներքևում են: Դրանում է խնդիրը: Հարկավոր է բոլորին ձգել, որպեսզի հնարավոր լինի հավասարաչափ աշխատել: Ստացվում է, որ օբյեկտիվորեն ավելի աղքատ պետությունները հույս ունեն, որ մյուսներն իրենց կօգնեն: Բայց այդպես չի լինում, շուկայական տնտեսությունում ոչ մեկ ձրի ոչինչ չի անում: Այդ ակնկալիքները կան, գուցե, կան նաև հիասթափություններ: Բոլորը պետք է աշխատեն այդ ուղղությամբ»,- ասել է նա հարցազրույցում:

Նազարբաևը նաև նշել է, որ երկրների՝ միմյանց օգնությունը պետք է լինի առևտրի համար հնարավորությունների ստեղծման, ապրանքաշրջանառության աճի տեսքով:

«Իհարկե, պետք է օգնել: Դա հարկավոր է անել առևտրի, ապրանքաշրջանառության, առևտրի համար շուկան բացելու, սահմանները բացելու միջոցով: Բայց յուրաքանչյուր պետություն պետք է ձգտի մինչև որոշակի մակարդակի»,- նշել է Ղազախստանի նախագահը:

Placeholder
ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունները պետք է հասցնել մեկ մակարդակի. Նազարբաև