Մեկնարկում են Երևան-Բեյրութ ուղիղ չվերթները
Տնտեսություն
13:40 11/04/2017
Հայաստան

Մեկնարկում են Երևան-Բեյրութ ուղիղ չվերթները

Տեղի է ունեցել  «Արմենիա» ավիաընկերության կողմից Երևան-Բեյրութ-Երևան ավիաչվերթի պաշտոնական բացումը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից հայտնում են, որ Երևան-Բեյրութ-Երևան չվերթը մինչև ընթացիկ տարվա հունիս կիրականացվի շաբաթական մեկ անգամ,  հունիսից՝ երկու,  իսկ հուլիսից՝ երեք անգամ։

Լիբանանի զբոսաշրջության նախարար Անդրանիկ Գիդանյանը և ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը կարևորել են չվերթը, երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, զբոսաշրջության զարգացման, երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդման, միջմշակութային երկխոսության ապահովման հարցերը:

«Այս չվերթը  սպասված և անհրաժեշտ էր:   Այն բխում է ՀՀ կառավարության կողմից հայտարարված բաց երկնքի քաղաքականությունից, համաշխարհային շուկային Հայաստանի հասանելիության  բարձրացման անհրաժեշտությունից: Չվերթը մասնավորապես կնպաստի  Հայաստանի և Լիբանանի միջև  առևտրա-տնտեսական կապերի   և զբոսաշրջային փոխադարձ  այցելությոնների առավել ակտիվացմանը»,-ասել է Մեխակ Ապրեսյանը:


 

Placeholder
Մեկնարկում են Երևան-Բեյրութ ուղիղ չվերթները