Էդուարդ Շարմազանովը՝ ԱԺ նախագա՞հ. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:11 12/04/2017
Հայաստան

Էդուարդ Շարմազանովը՝ ԱԺ նախագա՞հ. «Ժամանակ»

Այս օրերին ակտիվորեն քննարկվում է  ԱԺ նախագահի հավանական թեկնածուների անունները:  Մինչ օրս ամենահավանական թեկնածուն  համարվում էր Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը: Նրա նշանակումը գրեթե հաստատել էր  ԱԺ ներկայիս նախագահ  Գալուստ Սահակյանը:  Նա նշել էր, որ հնարավոր է հենց  Կարեն Կարապետյանը նշանակվի  ԱԺ նախագահ:

Սակայն  «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով Սերժ Սարգսյանը որոշել է ԱԺ ղեկավարը կազմը  ամբողջությամբ երիտասարդացնել,  բացառապես իր մարդկանց նշանակել  ԱԺ առանցքային  պաշտոններում:  Ըստ այդմ,  ՀՀ ԱԺ 6-րդ գումարման  ԱԺ նախագահ է նշանակվելու ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, իսկ Արմեն Աշոտյանը նշանակվելու է  ՀՀԿ խմբակցության ղեկավար:

 

Placeholder
Էդուարդ Շարմազանովը՝ ԱԺ նախագա՞հ. «Ժամանակ»