Ռուս զբոսաշրջիկները փոխում են դեպի Թուրքիա ամրագրված ուղևորությունների ժամկետները
Աշխարհում
11:42 12/04/2017
Աշխարհ

Ռուս զբոսաշրջիկները փոխում են դեպի Թուրքիա ամրագրված ուղևորությունների ժամկետները

Մեծ թվով ռուս զբոսաշրջիկներ սկսել են փոփոխել դեպի Թուրքիա նախապես ամրագրված տուրերի ժամկետները:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի տնօրեն Մայա Լոմիձեն:

Պատճառն այն է, որ Ռուսաստանի քաղաքացիներին անհանգստացրել են երկու երկրների միջև չարտերային թռիչքների չեղարկման հավանականության մասին խոսակցությունները:

Լոմիձեն տեղեկացրել է, որ ամառային արձակուրդների համար նախապես կատարված ամրագրումների 50 տոկոսի դեպքում նախապատվություն է տրվել Թուրքիային:

Աղբյուրը հիշեցնում է, որ «Sputnik»-ի  աղբյուրներից մեկը, ում անունը չի հրապարակվում, ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունից տեղեկություն է ստացվել, որ Թուրքիայի հետ չարտերային թռիչքները կարող են դադարեցվել:

Placeholder
Ռուս զբոսաշրջիկները փոխում են դեպի Թուրքիա ամրագրված ուղևորությունների ժամկետները