ԿԳՆ. 127 դպրոցում  անհրաժեշտ է կատարել համապարփակ ուսումնասիրություն
Կրթություն, գիտություն
10:30 12/04/2017
Հայաստան

ԿԳՆ. 127 դպրոցում անհրաժեշտ է կատարել համապարփակ ուսումնասիրություն

ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը պարզաբանում է տարածել 127 դպրոցի աշակերտների հետ կապված միջադեպ առնչությամբ։

«Երևանի թիվ 127 ավագ դպրոցի բակում երկու աշակերտի կողմից կատարված մտահոգիչ միջադեպի /ինքնավնասման փորձ/ առնչությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ դպրոցի տնօրենը հրավիրվել է նախարարություն՝ ներկայացնելու համապատասխան պարզաբանում միջադեպի շարժառիթների և դրան առնչվող հանգամանքների վերաբերյալ: Խնդիրը նախատեսվում է առաջիկայում քննարկել նաև դպրոցի մանկավարժական խորհրդի ընդլայնված նիստում, որին կմասնակցեն ԿԳՆ ներկայացուցիչները:

Նախարարությունն արձանագրում է, որ տվյալ դպրոցում անհրաժեշտ է կատարել ուսումնական և դաստիարակչական գործընթացի համապարփակ ուսումնասիրություն՝ ծնող-ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների, սովորողի վարքագծի և մանկավարժական մոտեցման տեսանկյունից: Միաժամանակ ԿԳՆ-ն ընդգծում է, որ խնդիրը գտնվում է նաև իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում»:

 

Placeholder